Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր. Հաջիև | factor.am

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր. Հաջիև | factor.am

factor.am Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում Արցախի համալսարանում դիվանագիտական ​​կորպուսի առջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվների։

«Ադրբեջանի փոխվարչապետն այցելել է Հայաստան, որտեղ երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների մակարդակով քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, ինչպես նաև սահմանների սահմանազատում և սահմանագծում, ինչպես սովորաբար լինում է հարևան երկրների միջև»,- ասել է Հաջիևը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն