b42cf379_58f2_42b5_9e13_72511d86f8cd

Բայրամովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | 1lurer.am

1lurer.am Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Արաղչին հեռախոսազրույցներ են ունեցել նաև թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների` Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Իրանի արտգործնախարարն իր գործընկերներին տեղեկացրել է երկրի դիրքորոշումների և նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն