bcbc30aa-0eb8-4417-b923-db445196e53f

Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 1-ին, ժամը 17։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ ժամը18:04-ին։

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն