Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ

Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ

Մայիսի 1-ին՝ ժամը 22։34-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին՝ ժամը՝ 00։22-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն