01000000-0aff-0242-7b8a-08dc5eebc349_w1023_r1

Քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն | azatutyun.am

azatutyun.am  Մայիսի 4-5-ը Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ նշվում է, որ սա նշանակալի քայլ է հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և բարեփոխումների օրակարգին։

Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական Միութունը ներկայացնող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և նախագահ Անտոնիո Կոստան, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն