l-0x0wh-786x458z-1-1

Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին | 1lurer.am

1lurer.am  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Նիդերլանդների Թագավորությունում է՝ Հառլեմ քաղաքում, որտեղ տպագրվելու է ՀՀ քաղաքացու կենսաչափական նոր անձնագիրը:

Սարգսյանի խոսքով՝ իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակներում՝ պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները:

«Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը: Իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է»,- ասում է ՆԳ նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն