armenpress.am Եմենի ափերի մոտ առևանգվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավթատարը։
Այս մասին հայտնել է տեղական ափային պահպանությունը։
«Եմենի հարավ-արևելքում գտնվող Շաբվա քաղաքի ափերի մոտ զինված անձինք բարձրացել են «M/T EUREKA» նավթատարը և ուղղություն վերցրել դեպի Ադենի ծոց՝ Սոմալի», – հայտնել է ափային պահպանությունը։
Նավը որոնելու համար ուղարկվել են պարեկային նավակներ և համակարգման նպատակով կապ է հաստատվել Ադենի ծոցի միջազգային գործընկերների ու համապատասխան մարմինների հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում