azatutyun.am Իրանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներից է կախված՝ գնալ բանակցային կարգավորման, թե՞ վերադառնալ պատերազմի: Թեհրանից նշում են՝ պատրաստ են երկու ելքերին էլ։
Հիմա գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է՝ դիվանագիտության ուղին ընտրել, թե՞ շարունակել առճակատումը», -ըստ IRIB պետական հեռարձակողի՝ Թեհրանում դիվանագետներին ասել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
«Իրանը, իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, պատրաստ է երկու ճանապարհներին էլ», – ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։ Իսկ նախորդ առաջարկը ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չի ընդունել: Դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։