Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: