686483322_1382957947195032_6140697136738527284_n

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարևորությունը

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծվել է հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև գործարար կապերի խթանման և կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն