0a25e8e1-d039-4450-8d0d-6de0636fb865_w1023_r1

Պետական այցով Մակրոնը Հայաստանում է | azatutyun.am

azatutyun.am Պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահին սպասարկող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։

Մակրոնին դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հայտնի է, որ Էմանունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն