Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով

Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով

Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով։

«Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում են շարունակում մնալ մեր գերիները։ Ով պետք է պայքարի նրանց համար, եթե ոչ ՀՀ-ն ու մեր ղեկավարությունը։ Դուք հովանավորում եք նրան (Նիկոլ Փաշինյանին – խմբ․), և այդպես լեգիտիմացնում եք նրա ոչ իրավական քայլերը», – դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Նիկոլ Փաշինյանը կեղծ է, կեղծ է նրա ժողովրդավար, քրիստոնյա, խաղաղասեր կերպարը, քանի որ այդ կերպարի տակ թաքնված է բռնապետ, որը Հայաստանի բանտերում պահում է մարդկանց, որոնց ուղղակի խոսք են արտահայտում իր դեմ։ Նա բանտերում պահում է մարդկանց, որոնք հաշտ չեն, որ Հայաստանը գլորվում է ժողովրդավարության ամենավերջին սանդղակը, հաշտ չեն, որ Արցախը կորել է, որ արցախցիների իրավունքները խախտվում են», – հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն