xhg1mhvwbpshcjjnfsyjneifktwtromp6tyabv1z

Նիկոլ Փաշինյանն ու Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը | armenpress.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի հետ մասնակցում եմ Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը»,- գրել է Փաշինյանը։

Բելգիայի վարչապետը Երևան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն