df57ece2-c9cb-4e25-b979-9492f23302a6_w1023_r1

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել | azatutyun.am

azatutyun.am Պակիստանը հայտարարել է, որ արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ:

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Պակիստանի շարունակական դիվանագիտական ջանքերը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարեց, որ Միացյալ Նահանգներից ստացել են խաղաղության շուրջ իրենց առաջարկի արձագանքը:

Թեհրանն ավելի վաղ պակիստանցի միջնորդների միջոցով նոր առաջարկ էր փոխանցել ԱՄՆ-ին:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատկերացնում, որ Իրանի նոր առաջարկը ընդունելի կլինի, «քանի որ նրանք դեռևս բավարար մեծ գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը և աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում»:

Չնայած Վաշինգտոնից կամ Իսլամաբադից ԱՄՆ արձագանքի վերաբերյալ հաստատում դեռևս չկա, Իրանի պետական լրատվամիջոցները, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ասել են, որ այս փուլում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։

«Այս փուլում մենք միջուկային բանակցություններ չունենք», – պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն