ggn4mo8dojd6q2eym0qqaawuttzdymwyww8j4nvk

Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը | armenpress.am

armenpress.am Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։

«Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով։ Սա նաև այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,-նշել է Մակրոնը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն