er3w3wajah6h1emvxaepbrjtt5nairk121kjyobd

Երևանում գագաթնաժողովին կքննարկվի ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. Մեցոլա | armenpress.am

armenpress.am Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: Այս մասին գագաթնաժողովին ժամանելիս հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Նա նշել է, որ այս իմաստով կարևորում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը գագաթնաժողովին, և մայիսի 3-ին նրա հետ ունեցած հանդիպումը գերազանց է որակել:

Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրել, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ողջունում է Հայաստանի հանձնառությունն ամուր ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին:

«Մենք կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: Սրանք այլևս հեռավոր վտանգներ չեն: Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է շահառագրգիռ կողմերի հետ աշխատելուն, որպեսզի դրանք վերանան, որովհետև իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար: Պատերազմներ ընթանում են ոչ միայն գետնին, այլև թվային տիրույթում, և դրանք խաթարում ու թիրախավորում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները», – հավելել է Մեցոլան:

Նա նշել է, որ այս առումով աշխատանք է տարվում սոցիալական հարթակների հետ՝ համոզվելու, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց ավելի մոտ դարձնելու համար, չեն չարաշահվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն