armenpress.am Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«Զվարթնոց» օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։