Հայաստանում ենք՝ ցույց տալու համար, որ Եվրոպան մի մեծ և ընդարձակ ընտանիք է. ֆոն դեր Լեյեն | factor.am

Հայաստանում ենք՝ ցույց տալու համար, որ Եվրոպան մի մեծ և ընդարձակ ընտանիք է. ֆոն դեր Լեյեն | factor.am

factor.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկման հիմնական թեման Եվրոպայի անկախությունն է։

Նա նշել է, որ այսօր աշխատելու են Եվրոպայի անկախության հիմնասյուների ուղղությամբ՝ էներգիա, պաշտպանություն և հուսալի մատակարարման շղթաներ։ Նա հատկապես կարևորել է Հայաստանի, Հարավային Կովկասի, Կենտրոնաական Ասիայի դերը կապակցելիության գործում, և Հայաստանը դրանում կարևոր դեր է խաղում։

«Մենք այստեղ ենք՝ Հայաստանում, որպեսզի ցույց տանք, որ Եվրոպան մի մեծ և ընդարձակ ընտանիք է։ Միասին կապված ենք նույն շահերով, նույն մարտահրավերների առջև ենք կանգնած»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X-ի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն