Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են։
«Սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Թրամփի միջնորդությամբ համաձայնագրի ստորագրումից հետո մեզ համար և վստահ եմ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է։
Իլհամ Ալիևն իր ելույթում պնդեց, թե Եվրախորհրդարանը «թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
Ըստ Ալիևի՝ պատճառն այն է, որ «Ադրբեջանը պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ էր»։
Ելույթն ավարտելով Ալիևը շնորհավորեց Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ․
«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գագաթնաժողվին»,- եզրափակեց Ադրբեջանի նախագահը։