3a7f8121-8908-4d7b-1e3f-08de3bed1b27_cx0_cy5_cw0_w1023_r1

Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Էմանուել Մակրոնի և Էդի Ռամայի հետ | azatutyun.am

azatutyun.am Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում է արտաքսման մեջ գտնվող բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան: Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ:

«Շնորհակալություն ձեր առաջնորդության և մեզ հետ միասնական լինելու համար դժվարին ժամանակներում։ Ազատության, անվտանգության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մեր համատեղ նվիրվածությունը մեր մայրցամաքը պահում է ուժեղ», – գրել է Տիխանովսկայան X-ի իր էջում։

Տիխանովսկայան ավելի վաղ էլ X-ում նշել էր. «Հինգերորդ անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, և առաջին անգամ՝ Հայաստանում»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն