vedi

Լրագրողն ահազանգում է՝ Վեդիում անչափահաս քույրերը սեռական բռնության են ենթարկվել. պատկան մարմինները պարզաբանում են | factor.am

factor.am Վերջին օրերին լրագրող Սյուզի Բադոյանը գրառումներ է կատարում ֆեյսբուքյան էջում պնդելով, որ Վեդի համայնքում սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր.

«Քույրերը Վեդու երկու տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ են, որոնցից մեկը` ավագ դպրոցում սովորողը, ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով նաև հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել` սեռական ոտնձգությունից հետո։ Իսկ երկրորդին, երբ բռնությամբ այլասերված գործողություններ անելուց հետո երեխան ասել էր՝ բոլորին կասեմ, 65-ամյա տղամարդը ձեռքերը կոկորդին սեղմելով երեխային սպառնացել էր, թե կխեղդի. պայման է դրել սպառնալիքներով, որ ընտանիքից ոչ ոք չպիտի իմանա»,- գրում է լրագրողը և հավելում, որ տղամարդը երեխաներից մեկին մեկ այլ տղամարդու է «տվել», որը ևս սեռական բռնության է ենթարկել աղջկան։

Դեպքից որոշ մանրամասներ Factor TV-ին տրամադրեցին Ներքին գործերի նախարարությունից։ Մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ անհիմն են այն պնդումները, թե ՆԳՆ-ն որևէ դեպք է կոծկում։

«Ընդհակառակը՝ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա են հրավիրվել քաղաքացիները բաժին, որոնցից էլ ընդունվել են հաղորդումներ։ Իսկ դրանից առաջ ոստիկանություն չեն ստացվել ո՛չ ահազանգեր և ո՛չ էլ՝ հաղորդումներ։

Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել Վեդի քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած առերևույթ հանցագործության մասին։ Ըստ տեղեկությունների՝ մեկ անձ սեքուսալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ Բաժին է հրավիրվել նշված անչափահասի ծնողը, ումից ընդունվել է հաղորդում։

Կարճ ժամանակ անց մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Ապրիլի 22-ին նույն բաժնում նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել արդեն 17 տարեկան աղջկա վերաբերյալ։ Ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշեց Սարգսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն