factor.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։ Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը նվիրված էր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների քննարկմանը։
Հաղորդվում է, որ բանակցություններին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։
Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները չեն հանդիպել 2021 թվականից ի վեր։