factor.am «Ուրախ եմ տեղեկացնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն այսօր Երևանում հաջողությամբ ավարտեց իր աշխատանքները՝ համախմբելով առաջնորդների ողջ մայրցամաքից և դրա սահմաններից դուրս»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը անդրադարձավ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությանը։
«Տևական խաղաղությունը, հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերն ու համագործակցությունը եվրոպական ավելի լայն տարածքում և դրանից դուրս։ Իհարկե, մենք այսօր քննարկել ենք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ բազմակողմանի սպառնալիքների դեմ»,- ընդգծեց վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում