20260504_184710

Հիանալի էր լինել Երևանում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին | factor.am

factor.am Հիանալի էր լինել Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ավելի բարդ անվտանգության միջավայրում համատեղ աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ՝ մեր հասարակություններն ավելի ուժեղ և անվտանգ դարձնելու համար։ ՆԱՏՕ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ որպես դաշնակիցների անվտանգության անկյունաքար»,- նշել է Ռյուտեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Մարկ Ռյուտեն հանդիպում էր անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն