1lurer.am Իրանը Հորմուզի նեղուցում հարվածներ է հասցրել կապ չունեցող մի շարք պետությունների, այդ թվում՝ Հարավային Կորեայի բեռնատար նավի։ Այդ մասին իր Truth social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հավանաբար ժամանակն է, որ Հարավային Կորեան գա և միանա այս առաքելությանը։ Մենք խոցել ենք յոթ փոքր նավակ։ Սա է այն ամենը, ինչ նրանց մնացել է։ Բացի հարավկորեական նավից, այս պահին նեղուցով անցնողներն այլ վնասներ չեն կրել։ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը վաղն առավոտյան հանդես կգան մամուլի ասուլիսով»,-հայտնել է Թրամփը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանն ի պատասխան՝ Իրանն արգելափակել է Հորմուզով տարանցվող բեռնափոխադրումների զգալի մասը։ Էներգիայի համաշխարհային գներն այս պատճառով սրընթաց աճել են։
Ապրիլի 8-ին հրադադարի հաստատումից հետո Վաշինգտոնը հայտարարեց Հորմուզը շրջափակելու մասին, որի ընթացքում ամերիկյան ուժերն արդեն մի քանի նավ են առգրավել։
Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։
Պատերազմի մեկնարկից հետո պարբերաբար հաղորդվել է Հորմուզում Իրանի կողմից նավերի խոցման մասին։