Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 45 նոր տրոլեյբուսով | armenpress.am

Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 45 նոր տրոլեյբուսով | armenpress.am

armenpress.am Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի ևս 45 նոր տրոլեյբուսով։

Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 45-ից 22-ն արդեն Երևանում են և հնարավոր է, որ մայիսի վերջին մտնեն երթուղի։

«ՀՀ կառավարության աջակցությամբ մեր գնած մնացած տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում և ես ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու պահից որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,-ասաց Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն