j2zzjgta2gvh52sta66gqga2m1q8f2qnca2nj69h

Վերադարձ հիշողության և պարտականության վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնի գրառումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի մասին | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցից՝ կից կատարելով գրառում։

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,– գրել է Ֆրանսիայի նախագահը։

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մայիսի 5-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն