azatutyun.am «Երևանյան երկխոսություն -2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ։ Այդ մասին հայտնում եմ ադրբեջանական գործակալությունները, նշելով, որ դրանց թվում են՝ ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։
Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներ են։
Նույն նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել փետրվարի 13-ին: Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվեց երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։