ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալլաս | 1lurer.am

ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալլաս | 1lurer.am

1lurer.am Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան։

«Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է, ուստի հաճելի է այսօր գտնվել Բաքվում։ Մեր համագործակցությունը խորացնելու ակնհայտ ներուժ կա, հատկապես՝ առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ավելի կառուցվածքային գործընկերություն:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այդ թափը: ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ այդ գործընթացին աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծում, որտեղ մենք արդեն խոշորագույն դոնորն ենք»,- հայտարարել է Կալլասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն