Պետք է տեսնել միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը։
Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նրա այցը Հայաստան ընտրությունների նախաշեմին արտաքին միջամտություն չէ։
«Ես ստանձնում եմ այս աջակցությունը գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի, ինչպես արել եմ [Մոլդովայի առաջնորդ] Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն»,- ասաց նա։
Մակրոնը հայտարարել է, որ լիովին ստանձնում է Եվրպան և Եվրոպայի որոշումները պաշտանելու իր որոշումը՝ գալով Հայաստան։
«Բայց դա նույնը չէ, ինչ տեղեկատվական մանիպուլյացիան ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով՝ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է։
Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ պետություններ գնացել են աջակցելու Մայա Սանդուին։ Չի կարելի խոսել այստեղ միջամտությնա մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է։
Եվ հակառակ դրան՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- նշեց նա։
Մակրոնը պնդեց, որ ինքը տալիս է իր փաստարկները, ինքը մասնակցում է ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ․ «Ես չեմ կեղծում»։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ընթացքում վերջինս և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, 04․05․2026