azatutyun.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է եվրախորհրդարանականներին՝ եվրոպական արժեքներից շեղվելու, Վրաստանում ազատ լրատվամիջոցների վրա հարձակվելու և վրաց ժողովրդին ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկմամբ շանտաժի ենթարկելու մեջ։
«Դա ամոթ է և վրաց ժողովրդի նկատմամբ շանտաժ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետը։
Նա այսպես է մեկնաբանել Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ զեկույցի ընդունումը, որտեղ առաջարկ կա պատժամիջոցներ կիրառել վրացական 3 հեռուստաալիքների՝ «Imedi TV», «Rustavi 2» և «POSTV»-ի նկատմամբ, ինչպես նաև քննարկել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը։
Զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանը նախատեսում է առաջիկայում նոր բանաձև ընդունել Վրաստանի վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում