101787801_0_0_1600_901_1920x0_80_0_0_e11103e855fad0a9e0e37f7bd5f74d95.jpg

«Զգում եմ ինձ ինչպես տանը»․ Սերդար Քըլըչը Հայաստանում է | armsputniknews.ru

armsputniknews.ru Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Մենք արդեն որոշել ենք՝ երբ ժամանակը գա, բոլոր մանրամասները քննարկվեն, ամեն ինչ կատարվի, կբացենք սահմանը։

Շինարարությունը գրեթե ավարտված է, բայց պետք է լուծել որոշ հարցեր՝ մարդկանց իրազեկել այդ մասին, միացնել ինտերնետը և այլն։ Մենք դեռ ժամանակ ունենք սահմանի ամբողջական վերականգնման համար»,- ասաց Քըլըչը։

Նրա խոսքով՝ խոչընդոտ չկա, միայն տեխնիկական և բյուրոկրատական խնդիրները պետք է լուծել։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պնդեց՝ իրենք դրա համար քաղաքական կամք ունեն ու այդ մասին դեռ 2022 թվականին են հայտարարել։

Սահմանի բացվելու ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան Քըլըչը շեշտեց՝ չի ցանկանում մոլորեցնել հանրությանը ու այդ մասին գնահատական տալ։

Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում Քըլըչը Հայաստանում։ «Զգում եմ ինձ ինչպես տանը»,– արձագանքեց նա։

Հիշեցնենք` Քըլըչը Հայաստանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին, որին նախորդել էին Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովն ու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն