b963fef3-174a-4077-407b-08de3be37656_cx0_cy11_cw0_w1023_r1

Ստորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը | azatutyun.am

azatutyun.am Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին:

«Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր ու փաստաթուղթ ունենալու էսքան ենք արել, պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում», – ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած մամումի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց. «Վերջին տարիներին ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել: Կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հիմնասյունն է»:

Հայաստանի վարչապետը նշեց՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ընդգծում է առկա իրավիճակն ու այդ առկա իրավիճակն ավելի արդյունավետ օգտագործելու և առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում:

«Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված ու գործընկերություններ հաստատելու համար առկա են բոլոր պայմանները և կառավարությունների դերն է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր ու պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել», – ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն