Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել | factor.am

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել | factor.am

factor.am Մայիսի 5-իn Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում չվերթների սահմանափակումներ են մտցվել, գրում է Meduza-ն։

«Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունը նախ Max մեսենջերի միջոցով հայտարարել է, որ չվերթները սահմանափակվել են Վնուկովոյում, ապա՝ Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում, իսկ կեսօրից հետո՝ Շերեմետևոյում։ Մոսկվայի բոլոր օդանավակայանների առցանց թռիչքների մասին տեղեկատվությունը ցույց է տալիս Մոսկվայից և դեպի Մոսկվա բազմաթիվ չվերթների ուշացումներ։

«Ռոսավիացիա»-ն բացատրել է, որ թռիչքների սահմանափակումներն «անհրաժեշտ են անվտանգությունն ապահովելու համար»։

Օդանավակայանները սովորաբար դադարեցնում են թռիչքները, երբ անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն