2fa9d579aff23d54a046c1108bb445ae

Մարտին Գալստյանը վերընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում

Մարտին Գալստյանը վերընտրվել է ԿԲ նախագահի պաշտոնում։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի փակ՝ գաղտնի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0:  Այսպիսով՝ Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում»,- ասաց Բաբայանը:

«Որոշումն ընդունվել է, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն