iaxrxb9hxofrykixze3lfix4mblrkjngpck636gu

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Չինաստան | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 5-ին կմեկնի Պեկին՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։  Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Այցի ընթացքում Արաղչին բանակցություններ կվարի իր չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները քննարկելու համար», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Արաղչիի այցը Չինաստան տեղի է ունենում տարբեր երկրների հետ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակներում։

Al Jazeera-ն նշում է, որ Պեկինը կարողացել է դիրքավորվել որպես դիվանագիտական խաղացող՝ շնորհիվ այլ երկրների ներքին գործերին «չմիջամտելու» իր երկարատև քաղաքականության և Իրանի դեմ պատերազմում բոլոր խաղացողների հետ աշխատանքային հարաբերությունների։

Նախորդ շաբաթ Արաղչին այցելել էր Պակիստան, Օման և Ռուսաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն