factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Չունգոնգը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում նվաճումների, ինչպես նաև «երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ»։
Նշելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունները՝ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների միջև արդեն իսկ հաստատվել են առևտրատնտեսական հարաբերություններ։ Նա հավելել է, թե Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան մեկնող տարանցիկ բեռների սահմանափակումները։
Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակապի միջոցով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին համարվել է պատմական իրադարձություն՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում