photo

Քննարկվել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը մայիսի 5-ին հանդիպել են «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Հայաստան-Լիտվա հարաբերությունները, խորհրդարանական գործակցությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորությանը: Այս համատեքստում ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել Լիտվայի աջակցությունն ու դերակատարությունը:

Հյուրերը խոսել են Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին, ողջունել մեր երկրի եվրոպական ձգտումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում հաստատված խաղաղության եւ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն