ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շարունակելով պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետությունում, այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ: Այդ մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
«Նա շրջել է բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային»,- նշված է հաղորդագրությունում։