nngjkfnf0w3oqqr3hgc4kfkizy7t9kejx6to2bpf

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին | armenpress.am

armenpress.am Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Երկրների ղեկավարներն այնուհետև զբոսնել են քաղաքում՝ զրուցելով բնակիչների հետ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն