HO40ELKxSrGogtFrd2ur98yc9fmqBIzpLOVv0oD4

Ռուբինյանն ու Քըլըչը ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը երկաթուղու հնարավորինս արագ գործարկման հարցում | armenpress.am

armenpress.am Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ և ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի` վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը` ապահովելու երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը։

Ավելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն