659523896_951178251026258_2856160576608281445_n

Պապիկյանը Սլովակիայի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Մայիսի 5-ին Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորել ենք ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն