17780022265793

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարարի տեղակալի հետ

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Կարևորվել են երկկողմ իրավական շրջանակի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ՏՏ, կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ փոխգործակցության խորացման շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն