armenpress.am Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսի 6-ին Պեկինում հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իրանական Fars լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Արաղչին իր չինացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Արաղչին անցյալ շաբաթ այցելել էր Պակիստան, Օման և Ռուսաստան։
Արաղչիի այցը Պեկին տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարելիք այցից մեկ շաբաթ առաջ։ Թրամփը հետաձգել էր իր այցը Պեկին Իրանի դեմ պատերազմի պատճառով։