Ռուսաստանից պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանով Հայաստան կուղարկվի | armenpress.am

Ռուսաստանից պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանով Հայաստան կուղարկվի | armenpress.am

armenpress.am Պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ մայիսի 6-ին Ռուսաստանից կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Աս մասին Report-ը տեղեկացել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ից։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, մոտ 2,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Նավթամթերքի արտահանումը Ադրբեջանից Հայաստան նույնպես շարունակվում է։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն