Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է. Սիմոնյան

Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը, միայն նշում է, որ ինքը տեղյակ չէ՝ իր հայտարարությունն է պատճառը, թե ոչ:

Հարցին, թե չի՞ կարծում, որ իր հայտարարությունը ավելի է վատթարացնում հարաբերությունները Բելառուսի հետ, Սիմոնյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գոևրծընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները»:

Նրա խոսքով՝ քաղաքական կուրսը պետության ընտրության հարց է, Հայաստանի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են. «Ամեն պետություն իր օրինակն է ընտրում, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք այլ ճանապարհ են ընտրել»:

Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, քաղաքական կախվածության մեջ չի լինելու, բարձրացնելու է իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով. «Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է: Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիայով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»:

Հիշեցնենք՝ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել է նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»։

Ըստ ԶԼՄ-ների՝ բելառուսական կողմի դժգոհության պատճառ են դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, որտեղ նա նշել էր, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն