qlcyifel8zursclrouyuknzdobgrzmvxybg06mvo

Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան | armenpress.am

 armenpress.am Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։

«Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։

«Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց և տնտեսությունները»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը։

Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթները միմյանց միջև՝ շեշտելով Հայաստանի և Լատվիայի շատ մոտ և հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն