103dac44-483c-4ec4-4d09-08de3c92853e_w1023_r1

Կալլասն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորությամբ, հաղորդում է APA-ն:

Փոխանցվում է, որ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Ալիևը «կարևորել է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ նշելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային կապերի հաստատումը»,- հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Քննարկվել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության ապագան մի քանի հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, կապի, անվտանգության և առևտրի ոլորտներում: Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է և ընդգծել է Ադրբեջանի դերը որպես ԵՄ-ի հուսալի գործընկեր էներգետիկ անվտանգության առումով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն