l-0x76wh-1800x1048z-0-4367-1

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին:

Երիտասարդները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանն ու արարողակարգային դերին: Այնուհետև ծրագրի մասնակիցները հանդիպել են նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության և ծրագրին մասնակցելու համար, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն