factor.am Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մեկնաբանել է ապրիլի 23-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ավանդական ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Յըլմազն ասել է, որ Հայաստանում անդրադարձել է այդ հարցին։
«Ես վերջերս Հայաստանում էի, և մենք քննարկել ենք այս հարցը։ Ինչպես գիտեք՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը դատապարտել է այս միջադեպը։ Նմանապես, ՀՀ խորհրդարանի խոսնակը նույնպես դատապարտել է այն, և հայ հանրության կողմից արձագանքներ եղան»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյան նշել է, որ ցանկանում են Հարավային Կովկասում հաստատված երկարատև խաղաղություն տեսնել, հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում